Քոքս․ Զայրույթով եմ եկել՝ մեծ ճնշում ենք գործադրում, որ ՄԹ կառավարությունը ճանաչի Ցեղասպանությունը

Քոքս․ Զայրույթով եմ եկել՝ մեծ ճնշում ենք գործադրում, որ ՄԹ կառավարությունը ճանաչի Ցեղասպանությունը

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի Լորդերի պալատի անդամ և նախկին փոխխոսնակ Քերոլայն Քոքսը, Ծիծեռնակաբերդում հարգելով Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը, դիմել է ուղերձով և հայտարարել է, որ մեծ ճնշում են գործադրում, որ ՄԹ կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը։

«Նախ՝ շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի և Արցախի ժողովրդին, որովհետև դուք գտնվում եք հավատքի ու ազատության պայքարի ճակատում և շատ ծանր կորուստներ եք ունեցել դրա պատճառով:

Ես այստեղ եմ եկել զայրույթով, որովհետև մենք մեծ ճնշում ենք գործադրում, որ Միացյալ Թագավորության կառավարությունը ճանաչի Հայոց ցեղասպանությունը: Կարող եմ ասել, որ Մեծ Բրիտանիայի կազմի մեջ գտնվող պետություններից մեկը՝ Ուելսը, ճանաչել է այն: Ուելսի մայրաքաղաք Քարդիֆում կա դրան նվիրված արձան, սակայն Միացյալ Թագավորությունը չի ճանաչել դեռ, և մենք պայքարում ենք դրա համար: Մենք պետք է ճանաչենք նաև ցեղասպանության փորձը, որն արվեց 91-94 թթ-ին և 2020-ին»,- ասել է նա, տղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։

Նա հավելել է, որ Ադրբեջանի ու Թուրքիայի վերջին գործողությունները համապատասխանում են ցեղասպանության բոլոր չափանիշներին:

«Իմ երրորդ ու վերջին ուղերձը սերն է: Ես ու շատ շատերն Անգլիայում սիրում ենք Հայաստանն ու Արցախը: Այս փոքր տարածքը տվել է շատ ակնառու գործիչներ: Ես այստեղ եմ նախ հիացմունքի, ապա՝ զայրույթի ու սիրո զգացումներով: Սա է իմ ուղերձը ձեր գեղեցիկ երկրին»,- եզրափակել է Քոքսը:

Մայիսին Բրիտանիայի խորհրդարան կներկայացվի Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծը։ Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ Թիմ Լոութենը, որը և նախագծի հեղինակն է։ Նա հույս է հայտնել, որ օրինագիծը հավանության կարժանան խորհրդարանի երկու պալատում։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---