Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

PanARMENIAN.Net - Մոսկվայում հարգանքի տուրք են մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը և ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը ծաղկեպսակներ և ծաղիկներ են դրել Մոսկվայի եկեղեցական համալիրի տարածքում գտնվող Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին։

Արարողությանը մասնակցել են ՌԴ տարբեր գերատեսչություններում ՀՀ ներկայացուցիչները, դեսպանության անձնակազմն ու հայ համայնքի ներկայացուցիչները։

Մոսկվայի Սուրբ Պայծառակերպություն եկեղեցում մատուցվել է պատարագ, որի ավարտին կատարվել է Հայոց ցեղասպանության նահատակների բարեխոսական կարգ։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---