ՀՕՊ զորքերի պետ․ Իսրայելը 44-օրյա պատերազմում անձնակազմով աջակցել է Ադրբեջանին24 ապրիլի 2021 - 18:07 AMT PanARMENIAN.Net - Իսրայելը և Թուրքիան պատերազմի ընթացքում եղել են ոչ միայն զինտեխնիկայի մատակարարներ, այլև՝ կիրառողներ։ Նման հայտարարություն է հնչել «Զինուժ» հաղորդման՝ ՀՕՊ խնդիրներին ու հակառակորդի ԱԹՍ-ներին նվիրված եթերի ժամանակ։ «Իսրայելը և Թուրքիան մշտապես մատակարարել են Ադրբեջանի ԶՈւ-ին գերժամանակակից օդային հարձակման միջոցներ, շատ դեպքերում ոչ միայն համատեղ արտադրել և ստեղծել են այդ միջոցները, այլև մարտական գործողությունների ընթացքում անիմջական իրենց օպերատորներով, անձնակազմով աջակցել, և, այո, նաև կռվել են մեր Զինված ուժերի դեմ», - ասել է ԶՈւ ՀՕՊ զորքերի պետ, գեներալ-մայոր Արմեն Վարդանյանը։ Հայկական կողմը պատերազմի ժամանակ քննադատել է Իսրայելին Ադրբեջանին զենք վաճառելու համար ու անգամ հետ է կանչել դեսպանին ու մերժել է Թել-Ավիվի առաջարկած հումանիտար օգնությունը, սակայն մասկակցության վերաբերյալ մեղադրանքներ նախկինում չէին հնչել։ Իսրայելական մամուլից, սակայն, հայտնի է իսրայելցիների կողմից հայերի դեմ դրոն կիրառելու առնվազն մեկ միջադեպի մասին: 2017 թվականին Maariv-ը հայտնել էր, որ նույն տարվա հուլիսին, երբ Aeronautics Defense Systems ընկերության պատվիրակությունը բանակցում էր Բաքվի հետ մահապարտ ԱԹՍ-ների մատակարարման հարցի շուրջ, ադրբեջանցիները խնդրել են ցուցադրել դրա հնարավորությունները՝ հայերի դեմ գործարկելով։ Պատվիրակության ղեկավարները նույնը պահանջել են տեխնիկական հրահանգիչներից, սակայն վերջիններս հրաժարվեցին կիրառել դրոնը հայերի դեմ, և ղեկավարները ստիպված էին ինքներն անել դա։ Բավարար փորձ չունենալու պատճառով մենեջերները կործանել են մահապարտ 2 ԱԹՍ՝ առանց հայերին վնասելու։ Հրահանգիչները միջադեպից հետո լքել էին ընկերությունը։ Սկանդալից հետո երկրի ՊՆ-ն կասեցրել էր ADS արտահանման լիցենզիան, սակայն ավելի ուշ վերականգնել էր այն։ Ուշագրավ Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար Ամենաընթերցվողը բաժնում | Ալիև․ Բաքուն համաձայն է, որ Ադրբեջանի և ՀՀ ԱԳ նախարարների հանդիպումը կայան Ղազախստանում Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը ՀՅԴ բյուրո․ ՀՀ իշխանության ներկայացուցիչներն անթաքույց սկսել են առաջ մղել թուրքական ժխտողական մոտեցումները Նշվում է, որ վարչապետը Ցեղասպանությունը բնութագրում է որպես Մեծ եղեռն՝ փաստացի հրաժարվելով այն իրավաքաղաքական գնահատականից Էրդողանը՝ ՀՀ–ին․ Հնարավորության դռները հավերժ չեն կարող բաց մնալ, նոր ճանապարհային քարտեզի ժամանակն է «Տարածաշրջանում արդեն նոր կարգ է ստեղծվում, անհիմն անգիրները մի անկյունում թողնելու ժամանակն է»,–ասել է նա Պապիկյանը Ֆրանսիայի Սենատի պատվիրակության հետ պաշտպանական գործակցության հարցեր է քննարկել Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանը |