Թբիլիսիում հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ

Թբիլիսիում հայերը բողոքի ցույց են անցկացրել Թուրքիայի դեսպանատան մոտ

PanARMENIAN.Net - Թբիլիսիում Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցին նվիրված բողոքի ցույց է անցկացվել: Այս տարի ցուցարարները հավաքվել են Թբիլիսիի Ֆիլհարմոնիայի շենքի մոտ, որտեղից երթով շարժվել են դեպի Վրաստանում Թուրքիայի դեսպանատուն:

Ցույցը նախաձեռնել է «Վրաստանի հայ համայնք» կազմակերպությունը, hաղորդում է Aliq Media-ն։

Ցուցարարների պաստառներին վրացերենով գրված էր՝ «Պայքարը շարունակվում է»: Սա այս տարվա ցույցի խորհուրդն ու խորագիրն է:

Կազմակերպիչները կոչ են արել պանդեմիայի պայմաններում պահպանել Վրաստանի կառավարության կողմից կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված կարգավորումները:

Ավելի վաղ Թբիլիսիի Սուրբ Էջմիածին եկեղեցում Հայոց ցեղասպանության սրբադասված զոհերի հիշատակի ոգեկոչման պատարագ է մատուցվել:

Ապրիլի 23-ին ավանդական ջահերով երթը կայացել է միայն Աքալքալաքում ու Ախալցիխեում: Թբիլիսիում երթ այս տարի տեղի չի ունեցել, պատճառը՝ երկրում կորոնավիրուսի տարածման կանխարգելման նպատակով սահմանված պարետային ժամն էր

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---