Ամերիկահայերը դուրս են եկել փողոց՝ շնորհակալություն հայտնելու Ցեղասպանության ճանաչման համար

Ամերիկահայերը դուրս են եկել փողոց՝ շնորհակալություն հայտնելու  Ցեղասպանության ճանաչման համար

PanARMENIAN.Net - ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչները դուրս են եկել ամերիկյան քաղաքների փողոցներ՝ երախտագիտություն հայտնելով իշխանություններին, մասնավորապես՝ նախագահ Ջո Բայդենին, Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու համար։

Ակցիաներին են միացել կոնգրեսականներ Ադամ Շիֆը, Ջիմմի Գոմեսը և այլոք, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը տեսանյութ է հրապարակել ֆեյսբուքայն իր էջում Նյու Յորքում տեղի ունեցած երախտիքի երթից։ Մարդիկ փողոց են դուրս եկել պաստառներով և ՀՀ դրոշներով նախագահ Ջո Բայդենի ուղերձից անմիջապես հետո։

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---