Ամոյանը՝ ըմբշամարտի ԵԱ փոխչեմպիոն, Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր

Ամոյանը՝ ըմբշամարտի ԵԱ փոխչեմպիոն, Գալստյանը՝ բրոնզե մեդալակիր

PanARMENIAN.Net - Հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը (72 կգ) Վարշավայում նվաճել է Եվրոպայի առաջնության արծաթե մեդալը։

Եզրափակչում նա 1։4 հաշվով պարտվել է Վրաստանը ներկայացնող Շմագի Բոլկվաձեին, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

ՀՀ-ն ներկայացնող մեկ այլ ըմբիշ Սլավիկ Գալստյանը դարձել էր ԵԱ-ի բրոնզե մեդալակիր։

Ամոյանը քառորդ եզրափակչում 5։0 հաշվով հաղթել էր Մաքսիմ Եվտուշենկոյին, իսկ կիսաեզրափակչում 6:0 հաշվով՝ Ռոման Պաչուրկովսկուն։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---