26 ապրիլի 2021 - 12:50 AMT
Զենք-զինամթերք է վնասազերծվելու Մարտակերտի և Ստեփանակերտի հարակից տարածքներում

Ապրիլի 26-ին Արցախի ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության սակրավորական ջոկատները զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ են իրականացնելու Մարտակերտ և Ստեփանակերտ քաղաքների հարակից բնակավայրերում, իրազեկում է ծառյությունը։

Միաժամանակ ինժեներահետախուզական աշխատանքներ են իրականացվում հանրապետության մյուս շրջաններում:

«Հայտնաբերված ռազմամթերքի ոչնչացման աշխատանքների մասին հավելյալ կտեղեկացնենք SMS հաղորդագրությամբ և արտակարգ իրավիճակների պետական ծառայության ֆեյսբուքյան և կայքէջերով», - ասվում է հաղորդագրության մեջ։