«Լինսի» հիմնադրամը Հայաստանի Ամերիկյան Համալսարանին 400 հազ. դոլար է նվիրաբերել

PanARMENIAN.Net - «Լինսի» հիմնադրամը Հայաստանի Ամերիկյան Համալսարանին 400 հազ. ԱՄՆ դոլար է նվիրաբերել համալսարանի օժանդակման եւ ուսումնական գործունեության զարգացման համար: Համալսարանի ռեկտոր Հարություն Արմենյանի խոսքով, 400 հազ. դոլարի գրանտը կօգնի ամերիկյան բուհերի մակարդակով հայ ուսանողների որակյալ ուսուցմանը:



Հարություն Արմենյանը ավելացրել է, որ Հայաստանի Ամերիկյան Համալսարանի զարգացման շնորհիվ իրենց կհաջողվի ոչ միայն պահպանել ուսանողների ուսուցման բարձր մակարդակը, այլեւ ուսանողներ գրավել ԱՄՆ եւ այլ երկրներից:
 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---