Տեր-Պետրոսյանն ԱԺ արտահերթի օրինակարգությունն ապահովելու մտահոգություն ունի

Տեր-Պետրոսյանն ԱԺ արտահերթի օրինակարգությունն ապահովելու մտահոգություն ունի

PanARMENIAN.Net - Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հորդորում է քաղաքական բոլոր ուժերին, ՀՀ նախագահին, Սահմանադրական դատարանի դատավորներին և, հատկապես, վարչապետի հետ, ըստ էության, հակասահմանադրական պայմանավորվածության մեջ մտած Ազգային Ժողովի «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին ամենայն լրջությամբ վերաբերվել Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի «Համաձայն Սահմանադրության՝ վարչապետը հրաժարական ներկայացնելուց հետո պաշտոնավարման իրավունք չունի» վերնագիրը կրող հոդվածում և նրա հետագա հրապարակումներում բերված փաստարկներին, տեղեկացնում է ilur.am-ը։

Ղազարյանն ավելի վաղ գրել էր, որ Սահմանադրությամբ ԱԺ-ն վարչապետի ընտրության հարցին անդրադառնում է վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպքում: Այսինքն, վարչապետի պաշտոնը պետք է թափուր լինի: Իսկ եթե ինքն այդ պաշտոնը զբաղեցնում է այլ կարգավիճակով, նշանակում է՝ այն թափուր չէ: Նա նշել է, որ ՀՀ վարչապետի լիազորությունները դադարեցված են ապրիլի 25-ից նախագահի հրամանագրով և նա չի կարող կատարել վարչապետի պարտականությունները:

«Այդ փաստարկները հաշվի չառնելու պարագայում նշածս բոլոր սուբյեկտները պատասխանատու կդիտվեն առաջիկայում նախատեսված հակասահմանադրական ընտրությունների անցկացման գործում։ 2018թ. դեկտեմբերի 9-ի նույնքան հակասահմանադրական ընտրությունները՝ կայացած համաժողովրդական անկասելի ոգևորության վերելքի պայմաններում, լինելով ստեղծված իրավիճակի հանգուցալուծման թերևս միակ միջոցը, ամենևին չեն կարող իրավական նախադեպ հանդիսանալ առաջիկա ընտրությունների օրինակարգությունը հիմնավորելու համար»,- նշել է Տեր-Պետրոսյանը։

Ըստ սահմանադրության 158-րդ հոդվածի՝ կառավարության անդամները հրաժարականի դեպքում շարունակում են պարտականությունների կատարումը մինչև նոր կառավարության կազմավորումը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---