Արգենտինայի նախագահ․ Հայ համայնքի կողքին եմ

Արգենտինայի նախագահ․ Հայ համայնքի կողքին եմ

PanARMENIAN.Net - Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսը Հայոց ցեղասպանությունից 106-րդ տարելիցի կապակցությամբ իր աջակցությունն է հայտնել տեղի հայ համայնքին։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Հայոց ցեղասպանությունից 106 տարի անց ես Արգենտինայի հայ համայնքի կողքին եմ՝ նրանց մշակույթի նկատմամբ հարգանքը պահպանելու հանձնառությամբ և ապրելով անցյալի ոճրագործությունների հիշողությամբ»,-ասվում է գրառման մեջ:

Նա նաև նամակ էր հղել հայ համայնքին ապրիլի 24-ի կապակցությամբ` իր հարգանքը և համերաշխությունը հայտնելով։

Արգենտինան օրենք է ընդունել, որով ամեն տարվա ապրիլի 24-ը հռչակվել է «Հանուն ժողովուրդների միջև հանդուրժողականության և հարգանքի գործողության օր»՝ որպես հայերի ցեղասպանության հիշատակի օր։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---