Covid-19-ը՝ ՀՀ-ում. Վարակման 595 նոր դեպք կա, ևս 18 մարդ մահացել է

Covid-19-ը՝ ՀՀ-ում. Վարակման 595 նոր դեպք կա, ևս 18 մարդ մահացել է

PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 595 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 214,064-ի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 18 դեպք է գրանցվել, 12-ը՝ կորոնավիրուսից, 6-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4058 դեպք կա, այլ պատճառով՝ 1008։

Ապաքինվել է ևս 801 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 195,701 է։

Կորոնավիրուսից այս պահին փաստացի բուժվում է 13,297 պացիենտ:

Այսպիսով` երեկ կատարվել է 4277 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 969,969 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---