ԱՆ. ՀՀ-ում Covid-19-ի դեմ պատվաստվել է մոտ 2200 մարդ

ԱՆ. ՀՀ-ում Covid-19-ի դեմ պատվաստվել  է մոտ 2200 մարդ

PanARMENIAN.Net - Ապրիլի 26-ի դրությամբ Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է մոտ 2200 մարդ, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը: Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ խոսքը պետության գնած AstraZeneca և «Սպուտնիկ V», ինչպես նաև ավելի վաղ Ռուսաստանի նվիրած «Սպուտնիկ V» պատվաստանյութերի մասին է։

Այժմ պատվաստվելու հնարավորություն ունեն միայն ռիսկային խմբերի մարդիկ՝ բուժաշխատողներ, 65 տարեկանից բարձր անձինք, քրոնիկ հիվանդներ, տարեցների խնամքի կենտրոնների բնակիչներ և աշխատակիցներ, սոցիալական խնամքի կենտրոնների աշխատակիցներ։ Պատվաստումներն անվճար են և կամավոր։

Ապրիլի 26-ին ՀՀ է ներկրվել ռուսական պատվաստանյութի նոր խմբաքանակ` 14,000 անձի համար (առաջին բաղադրիչը):

Մարտի 28-ին COVAX նախաձեռնության միջոցով ներկրվել էր AstraZeneca ընկերության պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 24,000 դեղաչափ, իսկ ապրիլի 8-ին՝ «Սպուտնիկ V»-ի առաջին խմբաքանակը՝ 15,000 դեղաչափ` 7500 անձի համար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---