11 մարտի 2009 - 21:56 AMT
Համաշխարհային տնտեսությունը մոտենում է «վերելքի պահին», գտնում են Եվրոպական Կենտրոնական բանկում
Եվրոպական Կենտրոնական բանկի (ԵԿԲ) ղեկավար Ժան-Կլոդ Տրիշեն գտնում է, որ համաշխարհային տնտեսությունը մոտենում է «վերելքի պահին», հաղորդում է Ֆրանս Պրեսս գործակալությունը:
«Մենք մոտենում ենք այն պահին, երբ կսկսվի վերելքը»,- հայտնել է ԵԿԲ ղեկավարը: Դրա հետ մեկտեղ նա նշել է, որ դիտորդների մեծամասնությունը արդյունաբերական երկրների համար բացասական ցուցանիշներ է սպասում տնտեսական աճի հարցում:

Նրա խոսքով, 2009թ. համաշխարհային տնտեսության աճը մոտ կլինի զրոյին, իսկ 2010թ. «վերելք» կսկսվի: Տրիշեն գտնում է, որ իշխանություններն ու կառավարություններնն իրենց վրա են վերցրել համակարգային կարեւորության հաստատությունների սնանկացումը թույլ չտալու հզորագույն պարտականությունները, ինչը դեռեւս հարկի ուշադրության չի արժանացել շուկաների կողմից: