Bloomberg․ Թուրքիան մտադիր է սառեցնել ԱՄՆ հետ ռազմական գործակցության փաթեթը

Bloomberg․ Թուրքիան մտադիր է սառեցնել ԱՄՆ հետ ռազմական գործակցության փաթեթը

PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մտադիր է կասեցնել ԱՄՆ հետ գործակցությունը պաշտպանական և տնտեսության ոլորտում՝ այդ երկրի նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչելու պատճառով։ Այդ մասին հայտնել է Bloomberg-ն իր աղբյուրների վրա հղումով։

Ըստ գործակալության, Էրդողանը մտադիր է կառավարության նիստ գումարել և ԱՄՆ-ին պատասխան քայլերի մասին հայտարարել։ Այդ քայլերի թվում է նաև պաշտպանական և տնտեսության ոլորտում երկկողմ համաձայնագրի կասեցումը, որի առկայությունը ժամանակին թույլ տվեց Անկարային համատեղ աշխատել Վաշինգտոնի հետ Սիրիայում և Լիբիայում հակամարտությունների ժամանակ, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ այդ համաձայնագրի, Անկարան և Վաշինգտոնը հետախուզական տվյալներ են փոխանակում, համատեղ զորավարժություններ են անցկացնում, ինչպես նաև ապահովվում է Թուրքիայի ավիաբազաների տրամադրումն ԱՄՆ ուժերին։ Բացի այդ, ըստ փաստաթղթի՝ ենթադրվում է ֆինանսական և տնտեսական աջակցություն թուրքերին, այդ թվում ռազմարդյունաբերության արդիականացման գործում։

Պենտագոնն իր հերթին հայտարարել է, որ Բայդենի հայտարարությունը չպետք է ազդի Թուրքիայի հետ ռազմական ոլորտում հարաբերությունների վրա։ Այդ մասին ասել է Պենտագոնի մամուլի քարտուղար Ջոն Քիրբին, գրում է ՏԱՍՍ-ը։

«Մենք որևէ փոփոխություն չենք ակնկալում Թուրքիայի հետ ռազմական հարաբերություններում։ Թուրքիան ՆԱՏՕ-ի մեր դաշնակիցն է։ Մենք չենք կարծում, որ Բայդենի ապրիլի 24-ի հայտարարությունը կանդրադառնա այդ հարաբերությունների վրա»,-ասել է Քիրբին՝ հույս հայտնելով, որ թուրք-ամերիկյան կապերը ռազմական ոլորտում միայն կամրանան։

Ապրիլի 24-ին Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից։

Ընթերցեք նաև․ ԱՄՆ դեսպան․ Ցեղասպանության կոնվենցիան ընդունվել է 1951-ին և հետադարձ ուժով չի կիրառվում

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---