ՇՄՆ․ Ալիևների լուսանկարում պատկերված տարածքը «Սոսիների պուրակը» չէ

ՇՄՆ․ Ալիևների լուսանկարում պատկերված տարածքը «Սոսիների պուրակը» չէ

PanARMENIAN.Net - Շրջակա միջավայրի նախարարությունը, արձագանքելով լրատվամիջոցներում տարածվող «Սոսիների պուրակն է. Ալիևներն արդեն Սյունիքի մարզով ազատ տեղաշարժվո՞ւմ են» վերտառությամբ գրառմամբ լուրերին, հայտնել է, որ պատկերված տարածքը «Սոսու պուրակը» չէ։

«Տարածվող լուսանկարում պատկերված տարածքը «Սոսու պուրակ» պետական արգելավայրի տարածքը չէ, այլ Ծավ գետի հովտով շարունակվող, վերջին պատերազմական իրադրությամբ պայմանավորված՝ Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում սոսի ծառատեսակի աճելավայրի շարունակությունն է»,-ասվում է հայտարարության մեջ։

Նշվում է, որ «Սոսու պուրակ» պետական արգելավայրում մինչ պատերազմն իրականացվել են նաև սահմանների երկայնքով, հստակ կոորդինատներով սահմանասյուների տեղադրման աշխատանքներ, ինչը սահմանային փոփոխության չի ենթարկվել։

«Հորդորում ենք զերծ մնալ ակնհայտ ապատեղեկատվություն տարածելուց և հանրությանը միտումնավոր տեղեկատվական մանիպուլյացիաների ենթարկելուց»,-ասվում է նախարարության հայտարարության մեջ:

«Սոսու պուրակ» պետական արգելավայրը, որի տարածքը 64.2 հա է, գտնվում է Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի վարչական տարածքում՝ «Զանգեզուր» կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի պահպանության ներքո։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---