ԵՄ-ն կընդունի ЕМА-ի հաստատած պատվաստանյութերով պատվաստված զբոսաշրջիկներին

ԵՄ-ն կընդունի ЕМА-ի հաստատած պատվաստանյութերով պատվաստված զբոսաշրջիկներին

PanARMENIAN.Net - Եվրամիության բոլոր երկրներն այսուհետ կընդունեն զբոսաշրջիկներին, որոնք կորոնավիրուսի դեմ պատվաստված կլինեն ЕМА-ի (Դեղամիջոցների եվրոպական գործակալություն) կողմից հավանություն ստացած պատվաստանյութերով։

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դե Լյայենն ասել է․ «Միանգամայն պարզ է, որ ԵՄ անդամ բոլոր 27 երկիրը կընդունեն բոլոր նրանց, ով պատվաստված է Դեղամիջոցների եվրոպական գործակալության կողմից հավանություն ստացած դեղամիջոցներով», գրում է ՏԱՍՍ-ը։

Նա չի մանրամասնել, թե ինչ է նախատեսվում այլ դեղամիջոցներով պատվաստված լինելու դեպքում։ Ըստ ԵՄ ներկայացուցչի՝ ճամփորդությունների վերսկսման ժամկետները դեռ անմիջական կապ ունեն համաճարակային իրավիճակի հետ։

Այսօրվա դրությամբ ЕМА-ն հավանոթյուն է տվել կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութի՝ Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, Johnson&Johnson ընկերությունների արտադրության։ Ռուսական «Սպուտնիկ V»-ն դեռ ուսումնասիրվում է եվրոպական կանոնակարգողի կողմից։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---