Ակբա բանկի քարտապանները ՌԴ-ից փոխանցումներն արդեն կարող են ստանալ հեռախոսահամարի միջոցով

Ակբա բանկի քարտապանները ՌԴ-ից փոխանցումներն արդեն կարող են ստանալ հեռախոսահամարի միջոցով

PanARMENIAN.Net - Ակբա բանկի և Սբերբանկի համագործակցության արդյունքում Ռուսաստանից այսուհետ 24/7 եղանակով, առանց բանկային տվյալների՝ միայն հեռախոսահամարի միջոցով, հնարավոր է վայրկյանների ընթացքում դրամական փոխանցումներ ստանալ:

Ակբա բանկի քարտապանները փոխանցումները կարող են ստանալ՝ փոխանցողին տրամադրելով միայն բանկում գրանցված հեռախոսահամարը: Փոխանցող կողմին անհրաժեշտ է Сбербанк Онлайн հավելվածում մուտքագրել հեռախոսահամարն ու ստացման բանկ ընտրել Ակբա բանկը:

Մեկ օրվա ընթացքում հնարավոր է առավելագույնը փոխանցել 50,000 ՌԴ ռուբլի, իսկ նվազագույնը՝ 1000 ՌԴ ռուբլի: Փոխանցված գումարը մուտքագրվում է Ակբա բանկի քարտապանի հաշվին՝ քարտի արժույթով՝ հաշված վայրկյանների ընթացքում:

Մանրամասներին կարելի է ծանոթանալ բանկի կայքում:

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---