Ղրիմի մոտ Bayraktar են նկատել27 ապրիլի 2021 - 16:34 AMT PanARMENIAN.Net - Ղրիմի մոտ՝ թերակղզու հյուսիսում, թուրքական արտադրության Bayraktar TB2 հետախուզական անօդաչու թռչող սարք է նկատվել։ Այդ մասին հայտնել է Defense Express-ը` Flightradar-ի տվյալներին հղումով։ Որ դա Bayraktar TB2 է, մատնանշում է դրա «12345678» ազդակոչը, որն արդեն նույնականացվել էր «Միացյալ ջանք-2020» զորավարժությունների ժամանակ, գրում է Lenta.ru-ն։ Պարզվել է նաև, որ Bayraktar TB2-ն թռել է Ստարոկոնստանտինովոյի ռազմական օդակայանից, որտեղ տեղակայված է հեռավար կառավարվող թռիչքային սարքերի 353-րդ գունդը։ Բացի այդ, արագությունը եղել է 230 կմ/ժ, ինչը բնորոշ չէ այլ ինքնաթիռներին։ Թուրքական ԱԹՍ-ի հետ միաժամանակ թերակղզու մոտակայքում աշխատել է նաև ամերիկյան երկու Global Hawk ռազմավարական ԱԹՍ և բրիտանական հետախուզական RC-135W Rivet Joint-ը։ Ապրիլի սկզբին Ուկրաինան պայմանավորվածություն էր ձեռք բերել Bayraktar TB2 արտադրողի հետ՝ Թուրքիայից ԱԹՍ-ների խմբաքանակ գնելու վերաբերյալ։ Նույն օրն այդպիսի սարքերից մեկը նկատվել էր նաև Դոնբասի երկնքում։ Ուշագրավ Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Ամենաընթերցվողը բաժնում | ՀՀ-ն փաստագրում է ԼՂ-ի հուշարձանների նկատմամբ վանդալիզմի դեպքերը և ներկայացնում միջազգային հարթակներում Լեռնային Ղարաբաղի հուշարձանների հետ կապված մշտադիտարկման խմբեր են գործում Խոսնակ․ Որևէ հայտարարություն, որը չի հնչել կամ հաստատվել վարչապետի կողմից՝ պաշտոնապես հերքվում է Նա նշել է, որ Փաշինյանին որոշ աղբյուրների կողմից վերագրվում են տարբեր հայտարարություններ Փաստաբան․ Քերոբյանի գործով քննությունն անարդյունավետ է, սահմանափակումները՝ ոչ համաչափ Ըստ նրա, բոլոր գործողությունները հնարավոր էր իրականացնել 2 ամսում Մախսուդյան․ Փաշինյանը երաշխիք է տվել` ոսկեպարցիների ուզածով է լինելու Մախսուդյանը Վերին Ոսկեպարի մասին հարց է ուղղել, Փաշինյանն ասել է, որ փորձելու են անկլավների հետ փոխանակել |