ԵԽ հանձնակատարը մտահոգություն է հայտնել Ալիևին Բաքվում «Ռազմավարի պուրակի» առթիվ27 ապրիլի 2021 - 18:46 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Դունյա Միյատովիչը նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին՝ մտահոգություն հայտնելով Բաքվում բացված «Ռազմավարի պուրակի» կապակցությամբ։ Բաքվում բացված «Ռազմավարի պուրակում» հայկական կոմի ռազմատեխնիկայից բացի, ցուցարդված են նաև զոհված և վիրավոր հայ զինվորների պատկերող մոմե մանեկեններ: «Կարծում եմ, որ այդպիսի պատկերները խիստ անհանգստացնող և նվաստացուցիչ են: Սա կարող է միայն ավելի սրել և սաստկացնել բազմամյա թշնամական տրամդրություններն ու ատելության հռետորաբանությունը և խրախուսել անհանդուրժողականության դրսևորումները»,- նշել է նա: Պատգամավորն Ալիևին կոչ է արել հստակ դիրքորոշում որդեգրել թշնամանքի և ատելության հանգեցնող ցանկացած գործողության կամ հռետորաբանության դեպքում՝ փոխարենը նպաստելով հակամարտությունից տուժած բնակչության միջև հաշտեցման և խաղաղության հաստատմանը, մեծապես նկատի ունենալով Ադրբեջանի և ՀՀ գալիք սերունդների բարեկեցությունը։ Հանձնակատարը նաև պատրաստակամություն է հայտնել այցելել Ադրբեջան՝ նպատակ ունենալով, իր մանդատին համապատասխան, «այցելել բոլոր այն վայրերը, որոնք կապ ունեն մարդու իրավունքների հետ՝ երկրի միջազգայնորեն ճանաչված սահմաններում»: 2021թ. ապրիլի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մասնակցությամբ Բաքվում բացվել է 2020-ի սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմին վերաբերող այսպես կոչված «ցուցահանդես-պուրակ», որը կոչվում է «ռազմական ավարի պուրակ»։ Այդտեղ հայկական զինվորական տեխնիկայի հետ միասին ցուցադրված են նաև զոհված հայ զինվորների սաղավրատներ, ինչպես նաև հայկական զինված ուժերի ծառայողների կերպարներ (մանեկեններ), որոնք բոլորն էլ ներկայացված են արժանապատվությունը ոտնահարող, նվաստացուցիչ վիճակում: Ուշագրավ Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու «Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը Ամենաընթերցվողը բաժնում | Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի օդանավին՝ ճաքել է պատուհաններից մեկը Օդանավում խուճապ է սկսվել, սակայն օդաչուների պրոֆեսիոնալիզմի շնորհիվ հաջողվել է անվնաս վայրէջք կատարել Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների արժանացել Fastex web3 էկոհամակարգը ճանաչվել է լավագույնը բլոկչեյնի նորարարական կիրառման համատեքստում GRECO-ն ՀՀ-ին կոչ է արել ավելի ուժեղ վերահսկողություն սահմանել բարձրագույն գործադիր գործառույթների նկատմամբ Իշխանությունները GRECO-ին պետք է ներկայացնեն զեկույցում առկա 22 առաջարկությունների վերաբերյալ իրենց կատարողականը ՀՀ ԱԳՆ․ Ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է՝ Բրյուսելի հանդիպմանը գաղտնի օրակարգ չի եղել Նա հավելել է, որ բրյուսելյան գործընթացն ամբողջովին թափանցիկ է եղել և շարունակելու է մնալ այդպիսին |