11 մարտի 2009 - 22:02 AMT
Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ-2009-ին
Վրաստանը հրաժարվել է մասնակցել Եվրատեսիլ-2009 երգի մրցույթին, որը տեղի կունենա մայիսին Մոսկվայում, հաղորդել է մրցույթի վրացական նախագծի ղեկավար Նաթիա Ուզնաձեն: Եվրոպայի հեռարձակողների միությունը երեքշաբթի տեղեկացրեց Վրաստանի հանրային հեռարձակման ղեկավարությանն այն մասին, որ «We don't wanna put in» երգի տեքստը, որը պետք է ներկայացներ «Ստեֆանե եւ 3G» խումբը, չի համապատասխանում մրցույթի կանոններին: Մասնավորապես, ըստ 4,9 կետի մասնակիցները չպետք է քաղաքական կամ այլ կոչեր օգտագործեն: Վրաստանը կարող էր փոխել երգի տեքստը, ներկայացնել մեկ այլ երգ կամ մեկ այլ մասնակցի: «Կոլեկտիվը հրաժարվում է փոփոխություններ կատարել երգի տեքստում»,-ասել է Ուզնաձեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Չորեքշաբթի «Ստեֆանե եւ 3G» խումբն արտերկրից վերադարձավ Թբիլիսի: