ՌԴ ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ցանկ կկազմի

ՌԴ ԱԳՆ-ն ոչ բարեկամ երկրների ցանկ կկազմի

PanARMENIAN.Net - Ռուսաստանի ԱԳՆ-ն շուտով կներկայացնի ոչ բարեկամ երկրների ցանկը։ Այդ մասին հայտարարել է ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է ՌԻԱ Նովոստին։

«ՌԴ կառավարությանը հանձնարարվել է կազմել այդ ցուցակը, առկա են չափանիշները, որոնցով մենք առաջնորդվում ենք այդ աշխատանքում։ Կարծում եմ՝ երկար չենք սպասի»,- ասել է նա։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի ՌԴ հանդեպ ոչ բարեկամական գործողություններ կատարող երկրների դեսպաններին և հյուպատոսություններին արգելվեց աշխատանքի ընդունել մարդկանց, որոնք գտնվում են ՌԴ տարածքում, իսկ արդեն կնքված աշխատանքային պայմանագրերը հանձնարարվել է խզել։

ՌԴ կառավարությանը նաև հանձնարարվել է կազմել ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց թույլատրվում է գտնվել ՌԴ-ում և որոնց հետ կարելի է պայմանագրեր կնքել։ Հրամանագիրն ուժի մեջ է մտել ստորագրման պահից։

Ապրիլի 15-ին ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել ՌԴ դեմ։ Ըստ դրանց՝ նախատեսվում է արգելել ԱՄՆ ֆինանսական ինստիտուտներին մասնակցել ՌԴ ֆիննախի և ԿԲ-ի առաջնային պարտատոմսերի տեղաբաշխմանը։ Դրանից հետո որոշվեց արտաքսել 10 ռուս դիվանագետի, որից հետո արտաքսվեց 18 անձ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---