ՀՀ-ում կորոնավիրուսի 808 նոր դեպք կա և 14 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 808 նոր դեպք կա և 14 մահ

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 808 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 214,872-ի: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 14 դեպք է գրանցվել, 13-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4071 դեպք կա, այլ պատճառով՝ 1009։

Ապաքինվել է ևս 588 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 196,289 է։

Կորոնավիրուսից այս պահին փաստացի բուժվում է 13,503 պացիենտ:

Այսպիսով` երեկ կատարվել է 4807 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 974,776 թեստ է արվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---