28 ապրիլի 2021 - 11:50 AMT
ՄԻՊ-ը 2020-ին 192 կարծիք է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը 2020թ․ 192 կարծիք է ներկայացրել իրավական ակտերի նախագծերի վերաբերյալ։

Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության շրջանակում շարունակում է նպաստել Հայաստանում օրենսդրական դաշտի կատարելագործմանը ինչպես մշակելով օրենսդրական նախագծեր, այնպես էլ տրամադրելով մասնագիտական կարծիք:

Վիճակագրական տվյալները վկայում են նաև Պաշտպանին կարծիքի ներկայացված իրավական ակտերի նախագծերի թվի էական աճի մասին:

2016 թվականին 76 Պաշտպանին կարծիքի են ներկայացվել մոտ 90 իրավական ակտերի նախագծեր, 2017 թվականին՝ 144, 2018 թվականին՝ 185, 2019 թվականին՝ 241։