Դուշանբեում Գրիգորյան-Պատրուշև երկկողմ հանդիպում կկայանա

Դուշանբեում Գրիգորյան-Պատրուշև երկկողմ հանդիպում կկայանա

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Դուշանբեում երկկողմ բանակցություններ կվարի իր ռուս պաշտոնակից Նիկոլայ Պատրուշևի հետ։

ԱԽ քարտուղարը Դուշանբեում է աշխատանքային այցով, ապրիլի 29-ին նա կմասնակցի Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նիստին։

Դրանում քննարկվելու են ռազմական անվտանգության, մարտահրավերներին և սպառնալիքներին հակազդելու, դրանք չեզոքացնելուն ուղղված հարցեր։ Օրակարգում է նաև միջոցառումների ծրագիրը՝ նվիրված ՀԱՊԿ ստեղծման 20-ամյակին և պայմանագրի ստորագրման 30-ամյակին։

Ապրիլի 29-30-ը ներառյալ Գրիգորյանը երկկողմ հանդիպումներ կանցկացնի Ռուսաստանում։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---