Կոնգրեսականները կոչ են արել $100 մլն ֆինանսական օգնություն հատկացնել ՀՀ-ին և Արցախին

Կոնգրեսականները կոչ են արել $100 մլն ֆինանսական օգնություն հատկացնել ՀՀ-ին և Արցախին

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի 65 անդամից կազմված երկկուսակցական խումբը միացել է հայկական հարցերով հանձնաժողովին` կոչ անելով ավելի քան 100 մլն դոլար ֆինանսական օգնություն հատկացնել Հայաստանին և Արցախին անցյալ տարվա թուրք-ադրբեջանական ավերիչ հարձակումներից հետո:

Ամերիկացի կոնգրեսականները նամակ են ուղարկել Ներկայացուցիչների պալատի Արտաքին հատկացումների ենթահանձնաժողովի նախագահ Բարբարա Լիին և ավագ անդամ Հել Ռոջերսին, քանի որ սկսվում է 2022 ֆինանսական տարվա արտաքին հատկացումների նախագծի մշակումը, տեղեկացնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը։

Նամակում կոնգրեսականներ Ֆրենք Փալոունը, Ջեքի Սփիերը և Ադամ Շիֆը նշել են. «Հայաստանի և Արցախի համար 2022 ֆինանսական տարում հատկացվելիք օգնությունը խիստ կարևոր է ժողովրդի համար առավել անվտանգ ապագա ապահովելու, ժողորդավարությունն առաջ տանելու, կայուն տնտեսական զարգացում ապահովելու և Covid-19-ի դեմ պայքարելու հարցերում երկրին աջակցելու համար»:

Նամակում կոնգրեսակնները կոչ են անում 100 մլն դոլարից բացի 2 մլն դոլար հատկացնել Լեռնային Ղարաբաղում զենքի ոչնչացման ծրագրին:

Բացի այդ, կոչ է արվում կասեցնել անվտանգության ոլորտում ԱՄՆ աջակցությունն Ադրբեջանին, քանի դեռ երկիրը չի վստահեցրել, որ դադարեցնում է հարձակումները Հայաստանի և Արցախի դեմ:

Ապրիլի 24-ին Բայդենը Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ իր ուղերձում ցեղասպանություն է որակել 1915թ․ հայերի բնաջնջումն Օսմանյան կայսրությունում։ ԱՄՆ նախկին նախագահները խուսափում էին «ցեղասպանություն» եզրույթի կիրառումից։

2019թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչող և դատապարտող համապատասխան բանաձևեր են ընդունել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը և Սենատը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---