Քոչարյան․ ՀՀ-ն մեծ շինհրապարակի վերածելու հնարավորություն կա՝ ով չի ուզում աշխատել, թող ինձ չընտրի

Քոչարյան․ ՀՀ-ն մեծ շինհրապարակի վերածելու հնարավորություն կա՝ ով չի ուզում աշխատել, թող ինձ չընտրի

PanARMENIAN.Net - ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն աջակցիների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հնարավորություն կա Հայաստանը մեծ շինհրապարակի վերածելու, բոլորի համար աշխատատեղ ստեղծելու։

«Ուղղակի պետք է աշխատել, լինել կարգապահ, պատասխանատվություն ստանձնել, հաստատուն քայլերով շարժվել՝ Հայաստանի վերականգնման ուղղությամբ»,- ասել է նա հանդիպմանը, որից մի հատված հրապարակվել է ֆեյսբուքյան էջում։

Քոչարյանն ասել է՝ ով չի ուզում աշխատել՝ թող իրեն չընտրի, ձայն չտա։

Նա սխալ է համարել Գյուղատնտեսության նախարարության փակումը մի երկրում, որի բնակչության 25-30 տոկոսը գյուղատնտեսությամբ է զբաղվում։ Քոչարյանը նշել է, որ գյուղատնտեսությունը երկրի զարգացման շարժիչ ուժերից մեկն է լինելու։

Ապրիլի 26-ին, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հերթական հանդիպումն է ունեցել իր աջակիցների հետ։ Ի թիվս այլ հարցերի՝ մասնակիցները հետաքրքրվել են, թե արդյոք հնարավոր է Հայաստանը դուրս բերել այս ճգնաժամից, ինչ է պետք անել դրա համար, և երբ հասարակ քաղաքացին իր վրա կզգա այդ վերականգնումը։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---