Ավանեսյան․ Պատվաստվածները ՀՀ-ից մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի

Ավանեսյան․ Պատվաստվածները ՀՀ-ից մեկնելիս կամ ժամանելիս ՊՇՌ թեստ չեն հանձնի

PanARMENIAN.Net - Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստված քաղաքացիները այլևս կարիք չեն ունենա ՊՇՌ թեստ հանձնելու Հայաստանից մեկնելու կամ ՀՀ ժամանելու համար: Այդ մասին հայտարարել է առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը։

Նրա խոսքով՝ հաջորդ շաբաթ փոփոխություն է լինելու կարանտինի որոշման մեջ, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

«Պատվաստումները կարևոր քայլ են սահմանափակումներից ձերբազատվելու և բնականոն կյանքի վերադառնալու համար», - ասել է նախարարի պաշտոնակատարը:

Ըստ նոր կարգի՝ 18-ից բարձր բոլոր քաղաքացիները կարող են պատվաստվել կորոնավիրուսի դեմ՝ դիմելով տեղամասային պոլիկլինիկա:

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կառավարության ապրիլի 29-ի նիստում հանձնարարել է գործադիրի բոլոր անդամներին պատվաստվել կորոնավիրուսի դեմ։

Ավելի վաղ ԱՆ հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնի փոխտնօրեն Գայանե Սահակյանը հայտարարել էր, որ պատվաստվելուց առաջ որևէ հետազոտության կարիք չկա։«Ոչ մի հետազոտություն պետք չէ. ո՛չ թրոմբոցիտների քանակի որոշում, ո՛չ հակամակարդիչների կիրառում: Դա պարզապես ավելորդ ռեսուրսների վատնում է»,- ասել է Սահակյանը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---