Covid-19-ի 3 նոր դեպք՝ Արցախում․ Վերջին 6 ամսում առաջին անգամ նաև մահ է գրանցվել

Covid-19-ի 3 նոր դեպք՝ Արցախում․ Վերջին 6 ամսում առաջին անգամ նաև մահ է գրանցվել

PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին Արցախում կատարվել է 70 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսի 3 դեպք: Վարակակիրները նախկինում հաստատված օջախների կոնտակտավորներ են:

Գրանցվել է նաև մահվան 1 դեպք, որը վերջին 6 ամսվա ընթացքում առաջինն է։ Հիվանդը 60-ամյա կին էր, մահացել կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) հետևանքով։

Ստացիոնար բուժում է ստանում 28 վարակակիր, իսկ թեթև ձևերն ամբուլատոր բուժում են ստանում տնային պայմաններում:

Արցախում 2021 թվականի ընթացքում կորոնավիրուսի լաբորատոր հայտնաբերման նպատակով իրականացվել է 6405 քաղաքացու հետազոտություն, որից 780-ի մոտ արձանագրվել է դրական թեստի պատասխան։

Արցախում, ընդհանուր առմամբ, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 2664 դեպք: Կատարվել է 23,860 թեստավորում:

Արցախի առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել ցուցումներին՝ նոր բռնկումներից խուսափելու և օր առաջ կորոնավիրուսային վարակը հաղթահարելու համար:

Համաձայն ԱՀ առողջապահության նախարարի համապատասխան հրամանների կորոնավիրուսային հիվանդության (Covid-19) դեմ պատվաստումները իրականացվում ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանքում, «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---