ՌԴ-ն կարող է ժամանակավոր արգելել հնդակաձավարի արտահանումը

ՌԴ-ն կարող է ժամանակավոր արգելել հնդակաձավարի արտահանումը

PanARMENIAN.Net - ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն առաջարկել է ժամանակավոր արգելել հնդակաձավարի արտահանումը։ Այդպիսով նախատեսվում է զսպել հնդկաձավարի գնաճը խանութներում, գրում է «Վեդոմոստին» սեփական աղբյուրների վրա հղումով։

Ըստ պարբերականի, հարցն արդեն քննարկվել է կառավարության նիստում։

2020-ի սեպտեմբերից Ռուսաստանից արտահանվել է մոտ 220,000 հնդկաձավար, այսինքն արտադրվածի մոտ մեկ քառորդը։ Հնդկաձավարը մեծ պահանջարկ ունի Չինաստանում, Ճապոնիայում և նախկին ԽՍՀՄ երկրներում, ինչը եղել է գնաճի պատճառներից մեկը։

Ըստ որոշ փորձագետների դա արդեն ուշ է անելը, քանի որ արդեն բավականին մեծ ծավալ է արտահանվել։ Բացի այդ, սահմանափակումները կարող են միայն վնասել, քանի որ գյուղատնտեսությամբ զբաղվողները կկորցնեն հետաքրքրությունն այդ մշակաբույսի հանդեպ։

Հնդկաձավարի, և որոշ այլ մթերքների, արտահանման սահմանափակում մեկ անգամ արդեն եղել է՝ 2020թ․ ապրիլի 12-ից մինչև հունիսի 30-ը։ ԵՏՀ-ն այն ժամանակ դա բացատրեց պանդեմիայի պայմաններում բնակչությանը սննդամթերքով ապահովելու անհրաժեշտությամբ։

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---