30 ապրիլի 2021 - 11:16 AMT
Ապրիլի 30-ին Երևանում ռեկորդային +28⁰C կգրանցի, իսկ մայիսի 1-ին 7-8 աստիճանովով կցրտի

Ապրիլի 30-ին Երևանում կգրանցվի ռեկորդային +26․․+28 աստիճան տաքություն։ Վերջին անգամ 2001-ին է այս օրը գրանցվել +25.8 աստիճան։

Իսկ մայիսի 1-ին կտրուկ անկում կլինի՝ 7-8 աստիճանովով կցրտի, սակայն հաջորդ օրերին ջերմաստիճանը նույնքան կբարձրանա։

Մայրաքաղաքում մայիսի 1-ի ցերեկային ժամերին կգրանցվի +18 աստիճան, մայիսի 2-ին՝ +22, տեղեկացնում է Հիդրոօդերեվութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

Երևանում ապրիլին դիտված պատմական նվազագույն ջերմաստիճանը եղել է-8...-10⁰C, առավելագույնը՝ +34...+35⁰C:

Երևանում՝ ապրիլի 30-ին, մայիսի 2-3-ին կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Մայիսի 1-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում մինչև 15-20մ/վրկ: Մայիսի 4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ ապրիլի 30-ին, մայիսի 3-4-ին՝ առանձին շրջաններում հատկապես կեսօրից հետո և գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, մայիսի 1-2-ին ժամանակ առ ժամանակ բոլոր շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10մ/վրկ, ամպրոպի ժամանակ առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ։

Օդի ջերմաստիճանը մայիսի 1-իցերեկը կնվազի 7-8 աստիճանով, 2-4-ին՝ աստիճանաբար ցերեկը նույնքան կբարձրանա: