ՀՀ-ում Covid-19-ի 536 նոր դեպք կա և 26 մահ

ՀՀ-ում Covid-19-ի 536 նոր դեպք կա և 26 մահ

PanARMENIAN.Net - Ապրիլի 30-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 536 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 216,064-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 12,803 պացիենտի:

Մահվան ևս 26 դեպք է գրանցվել, 21-ը՝ կորոնավիրուսից, 5-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4108 դեպք կա, այլ պատճառով՝ 1018։

Ապաքինվել է ևս 964 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 198,135 է։

Այսպիսով` ապրիլի 29-ին կատարվել է 4596 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 983,656 թեստ է արվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---