30 ապրիլի 2021 - 14:15 AMT
Bees ավիան Կիև-Երևան երթուղով չվերթեր կիրականացնի

Bees ավիաընկերությունը Կիև-Երևան-Կիև երթուղով չվերթեր կիրականացնի, տեղեկացնում է «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ն։

Թռիչքները կիրականացվեն ապրիլի 30-ից Կիևի Ժուլյանի օդանավակայանից։ Շաբաթական երկու չվերթ կլինի՝ յուրաքանչյուր երկուշաբթի և ուրբաթ օրերին:

Ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների համար խնդրվում է դիմել ավիաընկերությանը: