30 ապրիլի 2021 - 15:31 AMT
Սաուդյան Արաբիայում թուրքական 8 դպրոց կփակվի

Սաուդյան Արաբիան ընթացիկ ուսումնական տարում փակելու է թուրքական 8 դպրոց: Այս որոշման մասին Թուրքիայի կրթության նախարարությանը տեղեկացրել են Սաուդյան Արաբիայի իշխանությունները, գրում է ermenihaber-ը։ Թուրքիայի պետական Anadolu գործակալության վրա հղումով։

Գործակալության փոխանցմամբ՝ 8 դպրոցում սովորում է 2․256 աշակերտ: Նախորդ ամիս թագավորությունում փակվել է թուրքական 26 դպրոց:

Ավելի վաղ թագավորությունում բոյկոտել էին թուրքական ապրանքները: 2020-ի հոկտեմբերին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրել էր Սաուդյան Արաբիային և նրա դաշնակիցներին տարածաշրջանի ապակայունացման մեջ, որց հետո երկկողմ հարաբերությունները վատթարացան։