ՄԻՊ․ Անվտանգության գոտին ենթադրում է, որ ադրբեջանական զինվորները, դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն

ՄԻՊ․ Անվտանգության գոտին ենթադրում է, որ ադրբեջանական զինվորները, դրոշներն ու ցուցանակները պետք է հեռացվեն

PanARMENIAN.Net - ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը, անդրադառնալով Սյունիքում անվտանգության գոտու անհրաժեշտությանը, հայտարարել է, որ անվտանգության գոտին ենթադրում է, որ ադրբեջանական զինվորները, նրանց դրոշներն ու ցուցանակները պետք է այդ վայրերից հեռացվեն, որպեսզի երաշխավորվի մեր բնակիչների բնականոն կյանքը։

«Ադրբեջանական դրոշներն ու ցուցանակները տեղադրվում են հոգեբանական ճնշում գործադրելու նպատակով։ Օրինակ, երբ Գորիսից Շուռնուխ կամ Որոտան եք ուղևորվում, այդտեղ ադրբեջանցիների ներկայության պատճառով մարդիկ խուսափում են երթևեկել»,-ասել է նա, գրում է Pastinfo-ն։

ՄԻՊ-ը նշել է, որ այս վերլուծությունները կոնկրետ փաստերով ներկայացրել է միջազգային կառույցներին և առաջարկել անվտանգության գոտու տարբերակը, որովհետև այլ կերպ հնարավոր չէ։

«Մենք ունենք նաև դեպքեր, երբ ադրբեջանական կողմ են անցնում խոշոր կամ մանր եղջերավոր կենդանիներ և այլևս հնարավոր չի լինում նրանց այնտեղից վերադարձնել։ Սա նույնպես իրավունքների կոպիտ խախտում է»,-նշել է Արման Թաթոյանը։

Վերջինս նշել է, որ այժմ ավելի մանրամասն դիրքորոշում են մշակում, որը ներկայացնելու են միջազգային կառույցներին և դարձնեն միջազգային քննարկման առարկա։

ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Մելքոնյանն ավելի վաղ , անդրադառնալով չեզոք գոտու մասին խսակցություններին, ասել է, որ ամեն պետություն այն կառուցելու է իր հաշվին։«Նրանք իրենց տարածքում պետք է անեն, մենք՝ մեր տարածքում»,- ասել է Մելքոնյանը։

Խոսելով Սյունիքում իրավիճակի մասին՝ նա ասել է, որ պատերազմը նոր է ավարտվել, դեռ չկա պայմանագիր, կա հանձնաժողով, որը պատրաստվում է դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերին:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---