Երևանում Covid-19-ից բուժվողը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

Երևանում Covid-19-ից բուժվողը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած

PanARMENIAN.Net - Երևանում` Covid-19 սպասարկող բժշկական կենտրոններից մեկում գիշերը դժբախտ պատահար է տեղի ունեցել: 77-ամյա պացիենտը հիվանդասենյակի պատուհանից նետվել է ցած: Տղամարդը ստացիոնարում բուժվել է ապրիլի 17-ից, վիճակը գնահատվել է միջին ծանրության:

Հիվանդասենյակում եղել է կնոջ հետ, որը կորոնավիրուսի դեմ ստացիոնար բուժումը ստանում էր նույն բժշկական կենտրոնում, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Բուժման ընթացքում որևէ խնդիր չի եղել, տղամարդը կատարել է բժիշկների բոլոր ցուցումները` ստացել պատշաճ բուժօգնություն: Նրա մոտ հոգեկան շեղումներ մասնագետները չեն արձանագրել:

Դեպքի վայրում աշխատում է ոստիկանությունը հանգամանքները պարզելու համար:

Սա արդեն երկրորդ դեպքն է՝ նմանատիպ դժբախտ պատահար էր արձանագրվել նաև ապրիլի 7-ին։ 72-ամյա պացիենտներից մեկը գիշերը հիվանդասենյակի պատուհանից նետվել էր ցած։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---