ՌԴ-ում կենդանիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են սկսել արտադրել

ՌԴ-ում կենդանիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ են սկսել արտադրել

PanARMENIAN.Net - ՌԴ-ում կենդանիների համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կարտադրեն։ «Ռոսսելխոզնադզորի» ինստիտուտը թողարկել է պատվաստանյութի առաջին խմբաքանակը՝ 17,000 դեղաչափ։ Այդ մասին տեղեկացրել է գերատեսչության ղեկավարի խորհրդական Յուլիա Մելանոն։

Ըստ նրա, խմբաքանակն առաջիկայում արդեն կառաքվի ՌԴ մի քանի քաղաքներ և շրջաններ։ Մելանոն ասել է, որ երկրում մեծ հետաքրքրություն կա «Կարնիվակ-Կով» կոչվող պատվաստանյութի հանդեպ, գրում է «Վեդոմոստին»։

Ռուսական պատվաստանյութն աշխարհում առաջին գրանցված պրեպարատն է կենդանիներին կորոնավիրուսից պաշտպանելու համար։

Պատվաստանյութով հետաքրքրվում են Գերմանիան, Հունաստանը, Լեհաստանը, Ավստրիան, Ղազախստանը, Տաջիկստանը, Մալայզիան, Թաիլանդը, Կորեան, Լիբանանը, Իրանը, Արգենտինան։

Մոտ 20 կազմակերպություն պատրաստ է բանակցել պատվաստանյութի ներկրման շուրջ։

Photo. Getty Images
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---