Պեկինից ՀՀ է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական արտադրության պատվաստանյութը

Պեկինից ՀՀ է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական արտադրության պատվաստանյութը

PanARMENIAN.Net - Պեկինից Հայաստան է ուղարկվել կորոնավիրուսի դեմ չինական արտադրության պատվաստանյութը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Հայաստանում Չինաստանի դեսպան Ֆան Յոնգը:

Պատվաստանյութն ուղարկվել է Չինաստանի կառավարության աջակցությամբ:

«Նախատեսվում է, որ պատվաստանյութերի օգտագործումը դրական ազդեցություն կունենա Հայաստանում համավարակի հաղթահարման վրա։ Բարեկամները ճանաչվում են դժվարին պահերին և համատեղ ուժերով պայքարում համաճարակի դեմ», - ասվում է գրառման մեջ։

Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումները երկու պատվաստանյութերով են իրականացվում` ռուսական «Սպուտնիկ–V»-ով և AstraZeneca-ով։ Նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ մյուս շաբաթ ունենալու ենք նաև չինական պատվաստանյութ, որը ևս հասանելի է լինելու 18-ից բարձր տարիքի բոլոր քաղաքացիներին:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---