ՀՀ-ում կորոնավիրուսի 532 նոր դեպք կա և 22 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 532 նոր դեպք կա և 22 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 1-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 532 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 216,596-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 12,333 պացիենտի:

Մահվան ևս 22 դեպք է գրանցվել, 20-ը՝ կորոնավիրուսից, 2-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4128 դեպք կա, այլ պատճառով՝ 1020։

Ապաքինվել է ևս 980 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 199,115 է։

Այսպիսով` ապրիլի 30-ին կատարվել է 4430 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 988,086 թեստ է արվել:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---