3 մայիսի 2021 - 14:37 AMT
Արենիում աղբը կտեսակավորվի և կվերամշակվի

Արենի համայնքի բոլոր աղբավայրերի աղբը նախատեսվում է տեսակավորել և տեղափոխել համապատասխան վայր` վերամշակման։ Արենիի համայնքապետարանի և գործարար Միքայել Նազարյանի միջև կնքվել է պայմանագիր, տեղեկացնում է Արենիի համայնքապետարանը։

«Հորդորում ենք ազգաբնակչությանը, կենդանական ծագման աղբը չտեղափոխել աղբավայրեր, իսկ կենցաղային աղբը լցնել միմիայն աղբավայրի տարածք, կամ աղբամաններ։ Միևնույն ժամանակ, գործարարը պատրաստակամություն է հայտնում գնելու ավտոմեքենաների մետաղական կմախքները, ուստի երեսնօրյա ժամկետում խնդրում ենք բոլոր տարածքները մաքրել մեքենաների կմախքներից և հանձնել գործարարին»,-ասվոմ է գրառման մեջ։

Նշվում է, որ ժամկետի ավարտից հետո համայնքապետարանն իր միջոցներով կիրականացնի կմախքների ապամոնտաժումը։