Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում

Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը չի ընտրվել վարչապետի պաշտոնում։ Ազգային ժողովը հատուկ նիստ էր հրավիրել՝ քննարկելու վարչապետի ընտրության հարցը։

Փաշինյանը չընտրվեց 1 կողմ, 75 ձեռնպահ, 3 դեմ ձայների հարաբերակցությամբ։

Քվեարկությունից առաջ Լիլիթ Մակունցը հայտարարեց, որ Ազգային ժողովը արձակելու և արտահերթ ընտրությունները հնարավոր դարձնելու համար «Իմ քայլը» խմբակցությունը կքվեարկի ձեռնպահ:

«Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել էր Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները, ինչպես և հայտարարել էին նախապես, այլ թեկնածություն չեն առաջադրել:

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը չէր մասնակցում նիստին։

Ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է տվել վարչապետի պաշտոնից և հայտարարել հունիսի 20-ին խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։ Նա, սակայն, շարունակում է կատարել վարչապետի լիազորությունները որպես ժամանակավոր պաշտոնակատար։ Կառավարությունը նույնպես հրաժարական է ներկայացրել, բայց, անդամները շարունակում են կատարել լիազորությունները։ Եթե ԱԺ-ն 2 անգամ վարչապետ չընտրի, կլուծարվի։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---