Եվրահանձնաժողովն առաջարկել է թույլ տալ ԵՄ մուտքը պատվաստված որոշ զբոսաշրջիկների

Եվրահանձնաժողովն առաջարկել է թույլ տալ ԵՄ մուտքը պատվաստված որոշ զբոսաշրջիկների

PanARMENIAN.Net - Եվրահանձնաժողովն առաջարկել է թույլ տալ մուտքը ԵՄ այն զբոսաշրջիկներին, որոնք պատվաստավել են եվրոպական կանոնոկարգող մարմինի հավանությունը ստացած պատվաստանյութերից մեկով։

«Հանձնաժողովն առաջարկում է թույլ տալ մուտքը ԵՄ ոչ էական պատճառներով ոչ միայն լավ համաճարակային իրավիճակով երկրներից ժամանողներին, այլև այն մարդկանց, որոնք ստացել են ԵՄ արտոնած պատվաստանյութի վերջին չափաբաժինը»,- ասվում է հայտարարության մեջ, գրում է «Վեդոմոստին»։

Եվրահանձնաժողովն առաջարկել է թույլտվությունը տարածել նաև այն պատվաստանյութերի վրա, որոնք ստացել են ԱՀԿ հավանությունը շտապ կիրառման համար։ Զբոսաշրջիկները պետք է ամբողջական պատվաստում ստանան ԵՄ ժամանելուց 14 օր առաջ։

Այսօրվա դրությամբ ЕМА-ն հավանոթյուն է տվել կորոնավիրուսի դեմ 4 պատվաստանյութի՝ Pfizer/BioNTech, Moderna, AstraZeneca, Johnson&Johnson ընկերությունների արտադրության։ Ռուսական «Սպուտնիկ V»-ն դեռ ուսումնասիրվում է եվրոպական կանոնակարգողի կողմից։

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---