Գոռ Վարդանյանը հաստատվել է Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում

Գոռ Վարդանյանը հաստատվել է  Պոլիտեխնիկի ռեկտորի պաշտոնում

PanARMENIAN.Net - Կառավարությունը հաստատել է «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Վարդանյանի ընտրության արդյունքները:

«Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 4-րդ մասի պահանջին համապատասխան` ՀՀ կառավարությունը որոշում է. հաստատել «Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտորի պաշտոնում Գոռ Պատվականի Վարդանյանի ընտրության արդյունքները»,- ասվում է որոշման մեջ:

Վարդանյանը Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտոր էր ընտրվել մարտի 15-ին։ Ընտրության երկրորդ փուլում նա ստացել էր ձայների առավելագույն քանակը։

Թեկնածուներից Նորայր Հարությունյանը կողմ ձայներ չէր ստացել, Դավիթ Ղազարյանի օգտին քվեարկել էր մեկ մարդ, Ամալյա Մխիթարյանը ստացել էր 13 կողմ ձայն, իսկ Վարդանյանը՝ 16 կողմ ձայն:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---