12 մարտի 2009 - 14:48 AMT
Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը հրավիրվել է Երեւան` մասնակցելու ՍԾՏՀ ԱԳՆԽ ղեկավարների գագաթնաժողովին
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ԱԳՆ խորհրդի գագաթնաժողովին մասնակցելու նպատակով ՀՀ ԱԳՆ-ը հրավեր է հղել ՍԾՏՀ անդամ պետությունների բոլոր արտգործնախարարներին: Հրավեր է ուղղարկվել նաեւ Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար «Էլմար Մամեդյարովին», հաղորդում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

Գագաթնաժողովը տեղի կունենա ապրիլի 16-ին Երեւանում: Գագաթնաժողովին իր մասնակցությունը հաստատել է Թուրքիայի արտգործնախարար Ալի Բաբաջանը:

Ներկայումս Հայաստանը նախագահում է ՍԾՏՀ-ում: