ՀՀ-ում կորոնավիրուսի 399 նոր դեպք կա և 19 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 399 նոր դեպք կա և 19 մահ

PanARMENIAN.Net - Մայիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ, հաստատվել է կորոնավիրուսի 399 նոր դեպք, ընդհանուր թիվը հասել է 217,407-ի: Այդ մասին տեղեկացնում է ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը։

Մահվան ևս 19 դեպք է գրանցվել, 16-ը՝ կորոնավիրուսից, 3-ը՝ այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 4165 դեպք կա, այլ պատճառով՝ 1029։

Ապաքինվել է ևս 635 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 201,107 է։

Կորոնավիրուսից փաստացի բուժվողների թիվը նվազել է՝ հասնելով 11,106 պացիենտի:

Այսպիսով` մայիսի 3-ին կատարվել է 3343 թեստավորում, ընդհանուր առմամբ՝ 996,955 թեստ է արվել:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---