Առաջարկ. Ընդլայնել ծառայությունից խուսափածների համաներման ենթակաների շրջանակը

Առաջարկ. Ընդլայնել ծառայությունից խուսափածների համաներման ենթակաների շրջանակը

PanARMENIAN.Net - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը, ԱԺ-ում ներկայացնելով ժամկետային զինվորական կամ այլընտրանքային ծառայության հերթական զորակոչից խուսափած անձանց նկատմամբ համաներման նախագիծը, հայտարարել է, որ հնարավոր շահառուների շրջանակն ընդլայնվելու է։

Նա նշել է, որ դրա համար հիմք են հանդիսացել տեղի ունեցած քննարկումները: Նախատեսվում է համաներում կիրառել ՀՀ քրեական օրենսգրքի ոչ միայն 327-րդ հոդվածի 1-ին, այլ նաև 3-րդ մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված անձանց նկատմամբ:

Համաներումը չի կիրառվի 2020-ի սեպտեմբերի 27-ին հայտարարված զորահավաքային զորակոչից, ինչպես նաև վարժական հավաքից խուսափած անձանց նկատմամբ:

Նախագծի ընդունմամբ հնարավորություն է ընձեռվում ծառայությունից խուսափած անձանց վերադառնալու հայրենիք և սեփական ավանդը ներդնելու մի շարք ոլորտների զարգացման գործում:

Հովհաննիսյանը պարզաբանել է, որ համաներման ենթակա անձինք կամովին պետք է ներկայանան քրեական հետապնդման մարմիններ կամ դատարան: Ներկայանալու պարագայում ընթացակարգային հարցեր պետք է լուծվեն: Համաներման կիրառման հարցը պետք է քննարկվի իրավասու մարմնի կողմից՝ պարզելու, թե տվյալ անձի նկատմամբ համաներման կիրառման սահմանափակում կա, թե ոչ, և համապատասխան ընթացակարգերով որոշում կկայացվի: Համաներումն իրավասու մարմինների կողմից կիրառվելու է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում:

Նախատեսվում է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած շարքային և 35 տարին լրացած պահեստազորի սպայական կազմերի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից, ինչպես նաև հայտարարված վարժական հավաքից և զորահավաքային զորակոչից խուսափած և ՀՀ քրեական օրենսգրքի միայն 327-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու մեջ կասկածվող, մեղադրվող կամ դատապարտված արական սեռի քաղաքացիների նկատմամբ:

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---