ԵԽ պատգամավորները դիմել են ԵԽ ու Եվրահանձնաժողով՝ հարկադրելու Ադրբեջանին ազատելու հայ գերիներին 4 մայիսի 2021 - 19:16 AMT PanARMENIAN.Net - Եվրախորհրդարանի պատգամավորները դիմել են Եվրախորհրդի և Եվրոպական հանձնաժողովի նախագահներին՝ հարկադրելու Ադրբեջանին ազատ արձակելու հայ գերիներին: Այդ մասին խորհրդարանական հայտարարությունների ժամին տեղեկացրել է Աժ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։ «Պատգամավորներն իրենց հայտարարության մեջ նշել են, որ խոսքն այն 72 անձի մասին է, որոնց գերեվարման փաստը Բաքուն ընդունում է, ինչպես նաև այն 112 անձի մասին, որոնց վերաբերյալ Ադրբեջանը չի տրամադրում տեղեկություն, և ևս 61 անձի մասին, որոնց գերեվարված լինելու փաստն Ադրբեջանը հերքում է, սակայն հակառակն ապացուցող փաստեր կան»,- ասել է Եղոյանը։ Նա հավելել է նաև, որ եվրապատգամավորները նշել են՝ թեև Բաքուն փորձում է գերիների մի մասին որպես ահաբեկիչ ներկայացնել, սակայն, ապացուցող փաստեր չկան։ Նշվել է նաև, որ Ադրբեջանի պահվածքը միջազգային մարդասիրական իրավունքով նախատեսված ռազմագերիների կարգավիճակի խախտում է։ Եվրախորհրդարանի 120-ից ավելի պատգամավոր է միացել այս պահանջին։ Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ադրբեջանում գերության մեջ հայտնված անձանցից 19-ը խոշտանգվել ու սպանվել են ադրբեջանական զինծառայողների կողմից, ինչը համարվում է ռազմական հանցագործություն: Այդ մասին տեղեկացրել են Եվրոպական դատարանում հայ գերիների իրավունքների պաշտպաններ Արտակ Զեյնալյանը և Սիրանուշ Սահակյանը։ Ուշագրավ Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու Ամենաընթերցվողը բաժնում | Ռուբեն Վարդանյանի ընկերներն ու գործընկերներն ապրիլի 24-ին երթ են նախաձեռնել Վարդանյանը հացադուլ է հայտարարել Բաքվի բանտում Վենետիկում անցկացվող 60-րդ միջազգային բիենալեի օրերին բացվել է AKNEYE ֆիջիթալ սփեյսը Ներկաները վայելել են միջոցառումը, ծանոթացել NFT-ների յուրօրինակ աշխարհին և ձեռք բերել նոր ծանոթություններ 4-6 աստիճանով կտաքանա՝ Երևանում +30 աստիճանից ավելի կլինի Երևանում՝ ապրիլի 24-28-ը սպասվում է առանց տեղումների եղանակ ԱՄՆ Սենատի փորձագետն ու ԱՄՆ դեսպանն այցելել են Ծիծեռնակաբերդ ՀՑԹԻ տնօրենն անդրադարձել է Ադրբեջանի կառավարության կազմակերպած կոտորածներին |