5 մայիսի 2021 - 11:16 AMT
Իսրայելի օդուժը հարվածել է Լաթաքիայում սիրիական պահեստին

Իսրայելի ՌՕՈւ ինքնաթիռները հարվածներ են հասցրել պլաստիկ իրերի պահեստին Սիրիայի Լաթաքիա գավառում, հայտնում է սիրիական պետական SANA գործակալությունը։

Ավելի վաղ, ըստ գործակալության, սիրիական ՀՕՊ-ն աշխատել էր Լաթաքիայի Ալ Հաֆֆա շրջանում և Համա գավառի Միսյաֆ շրջանում՝ հետ մղելով Իսրայելի հրթիռային գրոհները, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ սիրիական պետական Իհբարիա հեռուստաալիքի՝ միջադեպի արդյունքում մեկ խաղաղ բնակիչ է զոհվել, երկուսը՝ վիրավորվել։ Լաթաքիայի ոստիկանությունը հայտնել է երեք վիրավորի մասին խաղաղ բնակչության շրջանում։

Լաթաքիայի նահանգապետն իր հերթին հայտնել է, որ Իսրայելի գրոհի արդյունքում զոհվել է մեկ մարդ, վեցը՝ վիրավորվել։ Գրոհի հետևանքով նյութական վնաս է հասցվել։