Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը կարող է կայանալ մայիսի 7-ին Պրահայում

PanARMENIAN.Net - ԵԱՀԿ Մինսկի խումբը դիտարկում է Պրահայում մայիսի 7-ին կայանալիք «Արեւելյան գործընկերությանը» նվիրված ԵՄ գագաթնաժողովում Սարգսյան-Ալիեւ հանդիպման հնարավորությունը:



Ինչպես գրում է «Կոմերսանտը», ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Բաքվում կառաջարկի հանդիպման օրը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին` առաջարկելով անցկացնել այն Պրահայում ՌԴ դեսպանատան տարածքում: «Եթե այդ առաջարկն ընդունվի, ռուսական կողմը կրկին հնարավորություն կստանա հայտարարել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման հարցում իր կառուցողական դերի մասին»,-գտնում է թերթը:



Տարածաշրջան վերջին այցի ընթացքում ԵԱՀԿ ՄԽ համանախագահներին հաջողվեց ստանալ Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների համաձայնությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բարձր մակարդակի բանակցություններ անցկացնելու վերաբերյալ:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---