Լավրովը Երևանում կքննարկի ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրագործումը

Լավրովը Երևանում կքննարկի ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրագործումը

PanARMENIAN.Net - Մայիսի 5-ին աշխատանքային այցով Հայաստան կժամանի Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Երևանում նա կքննարկի Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործումը։ Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ անդրադառնալով Լավորվի այցերին Երևան և Բաքու։

«Հանդիպումների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ և տարածաշրջանային գործակցության հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև համագործակցությունը միջազգային ասպարեզում։ Բանակացությունների առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ պայմանավորվածությունների իրագործումը:

Առաջնային ուշադրություն կհատկացվի 2020թ․ նոյեմբերի 10-ին և 2021թ. հունվարի 11-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների հայտարարությունների կատարման գործնական ասպեկտներին»,- ասել է Զախարովան։

Մայիսի 6-ին ԱԳՆ-ում կկայանա Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպումը, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ-ն։

Հանդիպումից հետո տեղի կունենա ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Լավրովի համատեղ ասուլիսը։

Աշխատանքային այցի շրջանակում նախատեսված է նաև հանդիպում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ:

Մայիսի 10-11-ին նախատեսված է Լավրովի այցը Բաքու։

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---