Փաշինյան․ Covid-19-ի դեմ պատվաստման ծավալը պետք է ավելացնել

Փաշինյան․ Covid-19-ի դեմ պատվաստման ծավալը պետք է ավելացնել

PanARMENIAN.Net - Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ հարկավոր է ավելացնել կորոնավիրուսի դեմ պատվաստման ծավալները և նշել, որ դա ոչ միայն առողջապահական, այլև տնտեսական կարևորություն ունի, հատկապես զբոսաշրջության առումով։ Այդ մասին նա ասել է Առողջապահության նախարարությունում խորհրդակցության ժամանակ։

«Կան հիմքեր մտածելու, որ առաջիկայում ճամփորդելու համար պարտադիր պայման կդառնա կորոնավիրոուսի դեմ պատվաստված լինելը: Այս գործընթացը կարևոր է ոչ միայն Հայաստանից մեկնողների, այլև մեր երկիր այցելողների բնականոն հոսքն ապահովելու առումով»,-ասել է նա:

«Հայաստանում այսօր նախապատրաստել ենք կանաչ անձնագրերի էլեկտրոնային հարթակ, որպեսզի անհրաժեշտության դեպքում քաղաքացիներն իրենց հեռախոսներում պատվաստումը հավաստող տեղեկություն ունենան։ Դա թույլ կտա նրանց անարգել ճամփորդել»,-ասել է նա։

Նա տեղեկացրել է նաև, որ պատվաստումից հետո իր ինքնազգացողությունը լավ է եղել։

Խորհրդակցությանը քննարկել են զինծառայողների ու նրանց ընտանիքների բուժօգնության կազմակերպմանը, առողջապահական ենթակառուցվածքների զարգացմանն ու ոլորտում նախատեսվող ծրագրերին առնչվող հարցեր:

Փաշինյանը պատվաստվել էր մայիսի 3-ին և հորդորել էր բոլոր պաշտոնյաներին հետևել իր օրինակին։

18 տարեկանից բարձր բոլոր անձինք կարող են անվճար պատվաստվել Covid-19-ի դեմ ցանկացած պոլիկլինիկայում՝ անկախ գրանցման վայրից: Երևանի փողոցներում նաև շարժական բուժկետեր են տեղադրվել։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---